00:00:00

ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով

14:07, 22 մայիս 2020

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով: Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը եւ շրջանային վարչակազմերին՝ անհրաժեշտության դեպքում մասսայական ախտահանում իրականացնելու: Տրամադրվել են նաեւ ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր