00:00:00

Երկու օրում փրկարարները կատարել են 2266 վարակազերծում, որից 1555-ը՝ մարզերում, 711-ը՝ Երեւանում

13:24, 22 մայիս 2020

ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում եւ Երեւանում: Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում բժշկական կենտրոններում, ծննդատներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, բանկերում եւ վարկային կազմակերպություններում, շուկաներում, առեւտրի կենտրոններում, սուպերմարկետներում եւ հանրային նշանակության այլ վայրերում։ Մայիսի 20-21-ը փրկարարները կատարել են 2266 վարակազերծում, որից 1555-ը՝ մարզերում, 711-ը՝ Երեւանում։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում ստորաբաժանման տրանսպորտային միջոցները, գույքը եւ համազգեստը։ Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։ ԱԻՆ-ն աջակցում է նաեւ հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաեւ բնակելի շենքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր