00:00:00

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ». Սեդա Ազնավուրը տեսանյութ է հրապարակել

10:58, 22 մայիս 2020

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան։ Լեգենդար մաեստրոն, որը մյուս կատարողներից տարբերվում էր իր խորությամբ ու մարդկանց հոգու խորքը մտնելու կարողությամբ, շարունակում է մնալ յուրաքանչյուր հայի սրտում։ Հոր ծննդյան օրվա առիթով Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը։ Շանսոնյեի երգի հնչյուններն ուղեկցվում են արխիվային կադրերով։ «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ»,- հրապարակումը մակագրել է Շառլ Ազնավուրի դուստրը։ Սեդա Ազնավուրն, ի դեպ, հաճախ է կիսվում մեծանուն հայի վերաբերյալ հրապարակումներով։ Նրա էջում կարելի է ինչպես ընտանեկան, այնպես էլ շանսոնյեի գործունեությանը վերաբերող բազմաթիվ գրառումներ, տեսանյութեր ու լուսանկարներ գտնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր