00:00:00

Տիգրան Խաչատրյանն առաջարկվել է անտոկոս վարկերով օժանդակել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածին

14:19, 22 մայիս 2020 Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։ Նախարարը կարևորել է ստեղծված իրավիճակում սերտ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ և աշխատանքների համակարգված իրականացումը։ Նա վիճակագրական տվյալներ է ներկայացրել հանդիպման մասնակիցներին  Հայաստանի կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի ընթացքի վերաբերյալ։ Նշվել է զբոսաշրջության ոլորտի կողմից դիմումների թիվը, ինչպես նաև մերժված դիմումների քանակը և մերժումների հիմնական պատճառները։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է պետության կողմից արձագանքման ծրագրերից անցումը զարգացման բնույթի ծրագրերին։ Ոլորտի ներկայացուցիչները՝ ֆեդերացիաների, ասոցիացիաների, այլ կազմակերպությունների ղեկավարները, բարձրաձայնել են կառավարության կողմից ձեռնարկած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված օժանդակության խնդիրները զբոսաշրջության ոլորտի համար, նաև ներկայացրել առաջարկներ` ուղղված զբոսաշրջության ոլորտի ռիսկերի մեղմմանը։ Մասնավորապես, առաջարկվել է անտոկոս վարկերով օժանդակել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և լրամշակել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն տնտեսության ամենատուժած և ամենաուշ վերականգնվող ոլորտի կարիքներին։ Էկոնոմիկայի նախարարը նախանշել է ոլորտի վերականգնմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որոնք կնպաստեն Հայաստանի մրցակցային առավելությունների պահպանմանը և զարգացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված կառավարության հետագա քայլերի կարևորությունը։ Ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հանդես գալ ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված առաջարկներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր