00:00:00

Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը Հայաստանում այլևս հետապնդվում է. «Մեդիա պաշտպան»

00:46, 22 մայիս 2020

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է նախօրեին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և նրա աջակիցներին՝ ոստիկանություն բերման ենթարկվելուն: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս առիթով գրել է. «Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը Հայաստանում այլևս հետապնդվում է
Մայիսի 20-ին բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի աջակիցները, որոնք սոցիալական հեռավարության կանոնները պահելով, հավաքվել էին՝ ի սատարում Արթուր Դանիելյանի։ Իշխանության նման դրսևորումները վկայում եմ այն մասին, որ միայն այլախոհներն ու այլ կարծիք ունեցողներն են հետապնդվում և բերման ենթարկվում։ Իշխանությանը սատարող որևէ ուժ երբևէ` բռնության կոչերից հետո անգամ, որևէ պատասխանատվության չի ենթարկվել։
Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը ՀՀ֊ում այլևս հետապնդվում է իշխանության կողմից։ Իշխանությունները գործող արտակարգ դրությունն օգտագործում են հօգուտ իրենց և դրանով փորձում արգելել հանրահավաքները։ Փաստացի, Հայաստանում արտակարգ դրություն և այլ սահմանափակումներ չկան, իսկ սահմանափակումները բացառապես քաղաքական են այս պահին և իշխանության համար հարմար գործիք են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր