00:00:00

Երրորդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական զորավարժություններ

00:28, 22 մայիս 2020

Երրորդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 19-ից 20-ն անցկացվել են մարտավարական զորավարժություններ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, անձնակազմն ու ռազմական տեխնիկան դուրս են բերվել կրակային դիրքեր, բացազատվել են կառավարման կետեր։ Զորամիավորման հակաօդային պաշտպանության պետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված ուսումնամարտական խնդիրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր