00:00:00

Դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումն ի սկզբանե ապօրինի էր հարուցված. Երվանդ Վարոսյան

22:15, 21 մայիս 2020

Նախքան դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատավորի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց դատավոր Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։ «Քրեական հետապնդումն ի սկզբանե ապօրինի էր հարուցված Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Նախաքննության ընթացքում նրա նկատմամբ խափանման միջոց չէր ընտրվել ու պարզ էր որ խափանման միջոց ընտրելու հիմքերը չկան: Դավիթ Գրիգորյանը մոտ մեկ տարի մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, առանց խափանման միջոցի, ինչը նորմալ է օրենքի տեսանկյունից»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով, անհասկանալի է, թե հիմա ինչն է փոխվել, բայց փաստ է, որ գլխավոր դատախազը այդպիսի որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ որ դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հուլիսի 30-ին: Նշենք նաև, որ նրա նկատմամբ նախաքննության ամողջ ընթացքում որևէ խափանման միջոց ընտրված չի եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր