00:00:00

«Սնխչին՝» Սերժ Սարգսյանի խոստումը դրժելու մասին (տեսանյութ)

14:53, 12 ապրիլ 2018

«Եթե հարցը օրենսդրական դաշտում է, եւ սահմանադրական, ապա ինձ համար ընդունելի է միանշանակ, անկախ այն հանգամանքից կուսակցության անդամ եմ, թե ոչ: Ես խմբակցության անդամ եմ եւ քաղաքական որոշումները գիտեք պարտադիր է բոլորի համար»: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարապողոսյանը՝ «Սնխչի» Հարութը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնին: Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը ավելի վաղ վստահեցրել էր, որ չի հավակնում ոչ նախագահի ոչ էլ վարչապետի պաշտոնին, հիմա դրժում է իր խոսքը, Կարապողոսյանն ասաց. «Էդ էմոցիաների դաշտից է: Էդպես չեն քննարկվում դրանք, ես  ասեցի իմ տեսակետը»: Կարապողոսյանը հայտնեց, որ  վարչապետի այլ թեկնածու ինքը չուներ: Ամեն դեպքում ՀՀԿ խմբակցության պատգամավորը Սերժ Սարգսյանին անփոխարինելի չի համարում: Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=qAuNqHMCGUc&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր