00:00:00

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 10-րդ միջոցառումն ավարտվել է

20:52, 21 մայիս 2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր: Միջոցառման շահառու 5387 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 294 մլն. դրամ Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են միջոցառման պայմաններին բավարարող սուբյեկտների տվյալները, որոնց արդյունքում ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ: 2020թ. մայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր