00:00:00

ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարն ու այլ պաշտոնյաներ Արցախում են

19:31, 21 մայիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախ են մեկնել մի խումբ պաշտոնյաներ։ Մասնավորապես, կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Փաշինյանը որոշում է ստորագրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ, իսկ ոստիկանության պետ Արման Սարգսյանին մայիսի 20-22-ը ներառյալ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղելու վերաբերյալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ Արցախի Հանրապետություն է գործուղվել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր