00:00:00

Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել աղմուկի կենտրոնում հայտնված ԿԳՄՍ փոխնախարարին

17:02, 21 մայիս 2020

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) իր աջակցությունն է հայտնել աղմուկի կենտրոնում հայտնված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Այն բանից հետո, ինչ Գևորգ Լոռեցյանը կալանավորվել ու հեռացվել է պաշտոնից, Թամրազյանը, կրթական մի քանի ոլորտներից զատ, ԿԳՄՍՆ-ում համակարգում է նաեւ սպորտի ոլորտը: Նրա վերաբերյալ տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց, փորձել է հարաբերություններ պարզել Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ իր մասին վերջինիս խոսքերի համար: Տեղեկություններ կան նաեւ, որ Թամրազյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության: Արթուր Ալեքսանյանն այս ամենի հետ կապված գրառում է հրապարակել «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում: Նշել է, որ ինքն ու հաջողությունների հասած այլ մարզիկներ աջակցում են Թամրազյանին: «Մենք՝ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած մարզիկներս, մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Վերջին օրերին տարբեր անհատների, կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից փորձ է արվում արատավորել մի մարդու, ով շատ կարճ ժամանակահատվածում արժանացել է մեր հարգանքին՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, ազնվության և մարդկային հատկանիշների շնորհիվ: Կոչ ենք անում դադարեցնել անհիմն սկիզբ առած արշավը Թամրազյանի տեսակի դեմ: Մեր տեսակը հաղթող տեսակ է»,- գրել է նա: Ալեքսանյանը չի նշել աջակցություն հայտնած մյուս մարզիկների անունները: Գրառումը, սակայն, տարածել է նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60կգ), նույնպես հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Կարապետ Չալյանը (77կգ): Սա առաջին դեպքը չէ, որ Ալեքսանյանը Թամրազյանին ուղղված աջակցության խոսքեր է գրում. մի քանի ամիս առաջ ևս գրառում էր կատարել «Ինստագրամ»-ի «Սթորիում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր