00:00:00

Այսօր Տավուշում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել. մարզպետ

18:21, 21 մայիս 2020

Տավուշի մարզում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք: Մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 61-ն է: «Այս պահին փաստացի բուժվողները 39-ն են, մնացածն արդեն բուժվել են: Ունենք մահվան 2 դեպք: Մեկուսացվածներ չկան, արդեն գործում է ինքնամեկուսացման ռեժիմը, ինքնամեկուսացված են 60 հոգի»,- ասաց Տավուշի մարզպետը: Չոբանյանը նշեց նաեւ, որ օջախները շատ չեն, բավականին լավ է աշխատում համակարգը, օպերատիվ ձևով կարողանում ենք կանխարգելել տարածումը: Այս օրերին էլ բնակչության վարքագծի մեջ դրական տեղաշարժ է զգացվում՝ դիմակներ կրելու և այլ կանոնների պահպանման հետ կապված :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր