00:00:00

Կանխատեսվում է՝ դեղերի գինը նվազելու է

14:50, 12 ապրիլ 2018 Առողջություն

Ազգային ժողովն այսօր առաջին ընթեցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց,  որ կողմ կքվեարկեն՝ պայմանով, որ հիվանդանոցներին իրավունք տրվի միայն այն դեղերը ներմուծել, որոնք քրոնիկ և դիսպանսեր բուժման ծառայությունների համար են: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ  կողմ կքվեարկեն, քանի որ կանխատեսվում է՝ դեղերի գինը նվազելու է, և ընդհանրպես առողջապահության ինքնարժեքն ընկնելու է: Նախագծի հեղինակ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ մատուցվող ծառայությունները հնարավոր չէ բաժանել դիսպենսերային կամ խրոնիկ հիվանդությունների տեսքի: «Սա առողջապահության համակարգի սկբունքն է»,-ասաց նա: Միքայել Մելքումյանը պնդեց, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ պայմանավորվածություն ունեն, որ միայն սահմանափակ դեղացանկին է վերաբերելու: «Երկրորդ ընթեցմանը դեմ կլինենք, եթե այդպես չլինի»,-զգուշացրեց նա: Հարցը դրվեց քվեարկության և առաջին ընթեցմամբ ընդունվեց միաձայն՝ 92 կողմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր