00:00:00

Բուհերի ուսանողների վարձավճարի փոխհատուցման նպատակով հատկացվել է 82 մլն դրամ

18:57, 21 մայիս 2020 Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվ՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ բուհերի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՀ   բուհերին հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ: Ըստ այդմ, ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի` 1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով: 2) 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, տարեկան ուսման վարձի  մինչև 20 տոկոսի չափով: Այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում արտակարգ դրության պայմաններում բուհերի վճարովի համակարգում սովորողներին ֆինանսական աջակցություն  ցուցաբերելու  անհրաժեշտությամբ: Ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով հատկացվել էր 82 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր