00:00:00

Ներդրումային միջավայրի համար կարևոր է արբիտրաժի գործուն մեխանիզմի ներդնումը. վարչապետ

18:36, 21 մայիս 2020 Տնտեսություն

«Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացվելիք «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջները այսօր հաստատել է Կառավարությունը։ Ներդրումային ծրագրի մասին մանրամասները ներկայացրեց վարչապետը՝ նշելով, որ «Մասդար» ընկերությունը ներդրումային ծրագրի առաջարկ էր արել և առաջարկել էր գին, որն այդ պահին միջազգային ստանդարտներով բավական ցածր գին էր: «Այս մրցույթի իմաստը հետևյալն է, որ ՀՀ-ն հայտարարում է, որ «Մասդար» ընկերությունից ստացել է այսպիսի առաջարկ՝ ո՞ր ընկերությունն է, որ կարող է ավելի լավ առաջարկով հանդես գալ, բայց «Մասդար» ընկերությունն ունենալու է նախապատվություն»։ Վարչապետի դիտարկմամբ՝ ՀՀ-ում նախկինում նման պրակտիկա չի եղել, և ակնկալում են, որ ՀՀ-ն այս մրցույթով կստանա իր համար շահավետ տարբերակներ՝ այն համարելով կարևոր Հայաստանի տնտեսական իմիջի համար։ «Մենք իսկապես Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք, և մենք հրավիրում ենք բոլորին ներդրումներ անել ՀՀ-ում և ամեն ինչ անում ենք այդ ներդրումների անվտանգությունն ապահովելու համար: Մեր ներդրումային միջավայրի համար չափազանց կարևոր է, որ մենք արբիտրաժի գործուն մեխանիզմը ներդնենք»: Վարչապետը նշեց, որ այդ հարցը քննարկել են նաև Արդարադատության նախարարի հետ։ «Կարելի է ասել՝ բա ինչո՞ւ մինչև հիմա արբիտրաժ չկա: Չկա մի պարզ պատճառով, որ մենք ուզում ենք համոզված լինել, որ ճիշտ մոդելն ենք ընտրում, և համակարգը գործադրելուց հետո աշխատելու է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր