00:00:00

Ալեքսանյանը՝ շոու- բիզնես մտնելու մասին (տեսանյութ)

14:32, 12 ապրիլ 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ մուտք է գործելու շոու- բիզնես: Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը գրել էր. ««Շաքարի, դեղերի, տեքստիլի, խանութների մոնոպոլիան ձեռքն առած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը որոշել է մտնել նաև շոու-բիզնեսի դաշտ, այնտեղ ևս դառալ մոնոպոլիստ: Սկզբնական շրջանում նա կդառնա Սոնա Ռուբենյանի մենահամերգների հովանավորը, որից հետո կմտնի ողջ դաշտը: Հայտնի «մտավորականը» սկսում է Սոնայից («Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթող), որովհետև քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ, իսկ Լիմինդրովիչը Շուրա Բալագանովի նման սիրում է «արդար բաժանել»․ տեքստիլը` մի դստերը, հիվանդանոցները` մյուս դստերը, իսկ շոու բիզնեսը` քրոջը»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը պնդեց, որ որեւէ կապ չունի: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=F_qqE3RLdUs&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր