00:00:00

Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը

16:03, 21 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Մայիսի 21-ին Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» դաշինքի խմբակցությունը ներկայացնող Արթուր Թովմասյանը: Արթուր Թովմասյանը ծնվել է 1962-ի դեկտեմբերի 2-ին, ֆիզիկական եւ մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի պատվավոր դոկտոր, ղեկավարում է Արցախի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան: 1995-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր: 1996-1997 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: 2005-ին ընտրվել է հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր: 2010-ին ընտրվել է Արցախի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում: Խորհրդարանի նախագահի պաշտոնի թեկնածուի իր խոսքում Թովմասյանն առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունն ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների հետ (Աբխազիա, Մերձդնեստր, Հարավային Օսեթիա), այդ թվում՝ խորհրդարանների միջեւ բարեկամական խմբերի ստեղծման միջոցով: «Ազատ հայրենիք» դաշինքի խմբակցությունը ներկայացնող Էդուարդ Աղաբեկյանն ընտրվել է Արցախի խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Քարտուղար է ընտրվել Մետաքսե Հակոբյանը, որը ներկայացնում է Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցությունը: Հանձնաժողովի կազմում ընտրվել է մեկական պատգամավոր «Միացյալ հայրենիք», «Դաշնակցություն» եւ Արցախի Դեմոկրատական ​​կուսակցությունների խմբակցություններից:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր