00:00:00

Համոզվա՞ծ եք, որ քայլող մարդու արձանի տեղադրման հետ կապված՝ քաղաքական շահարկումներ չեն լինի. Փաշինյանը՝ նախարարին

12:00, 21 մայիս 2020

Դուք համոզվա՞ծ եք, որ այդ քայլող մարդու արձանի տեղադրման հետ կապված՝ քաղաքական շահարկումներ և այլն չեն լինելու: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց վարչապետը ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արային Հարությունյանին, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը: Արայիկ Հարությունյանն ասաց, որ քանդակը շատ ավելի վաղ է ստեղծվել: «Երբ ավագանու նիստին դա քննարկվում էր, նման հարցեր չեն եղել»,-ասաց նախարարը: Նախարարը նշեց, որ ներկայացվող նախագիծը կապիտալ ծախսերի վերաբերյալ քննարկման արդյունքում է մշակվել, և մշակութային օբյեկտների մեծ փաթեթ կա, որոնց վերանորոգորմն իրականացվելու է: Նա թվարկեց, թե որ կառույցներն են հիմնանորոգվելու, ամրակայվելու: Այսպիսով՝ ըստ նախագծի՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124 միլիոն 86 հազար դրամ, ինչպես նաև նախատեսվում է «Կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման հատկացումներից  422,5 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար: Մասնավորապես, Երեւան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման եւ տեղադրման համար հատկացվեց 37 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր