Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում հաստատեց պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնականտարվամասնագիտությունների և ընդունելությանքննությունների ցանկը:
Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ կորոնավիրուսով պայմանավորված իրենք գրեթե ամբողջությամբ փոխել են այս տարվա ընդունելության կարգը եւ հարմարեցրել այն պայմաններին, որոնք ստացել են պարետատնից ու առողջապահության նախարարությունից:
«Այս տարի ընդունելությունը բուհեր կլինի մեկ քննությամբ: Մեկ քննությունը սահմանել ենք այսպես՝ ընտրել ենք պարտադիր երեք առարկաներից մեկը իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդը ընտրի:
Փոփոխություն ենք իրականացրել առաջին հայտի մեջ, սրանով այսուհետ խրախուսելու ենք, որ դիմորդները մեծ կարեւորություն տան մասնագիտական ընտրությանը եւ առաջին հայտը լինի գերակա քննության ժամանակ:
Եվս մեկ նորարարություն կա. ամբողջությամբ թվայնացրել ենք հայտերի ընդունման գործընթացը, որը կմեկնարկի մայիսի 25-ից եւ կավարտվի հունիսի 15-ին: Հուլիսի առաջին տասնօրյակում կացկացվեն ընդունելության առաջին քննությունները: Այս հարցում համագործակցել ենք ԽՆ-ի հետ, որպեսզի որեւէ ժամկետ զորահավաքի հետ կապված չխախտենք»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Վարչապետը անդրադառնալով նրան, որ դիմորդներն ընդունվելու են մեկ քննությամբ, ասաց. «Հետո էլ ասում եք, էս կորոնավիրուսի շուրջ էնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»:
Փաշինյանը հարցրեց, թե ինչպես են քննություններին մասնակցելու բանակից զորացրվածները, եթե հունիսին դեռ բանակում են լինում, ինչին նախարարը պատասխանեց. «Իրենց փոխարինում են այն զորակոչիկները, որոնք չեն մասնակցում քննություններին, այսինքն ավելի վաղ են զորակոչվում: Դիմելոը գործընթացը էլեկտրոնային է, դա կարող են անել առանց զորացրվելու»:
https://www.youtube.com/watch?v=fUAjIK-b_bI&feature=emb_logo