00:00:00

19-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազի և էլեկտրասյունը, տապալել այն և բախվել շենքի պատին

14:28, 12 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Էդգար Աբրահամյանը Կարապետ Ուլնեցի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes 320 մակնիշի 22 GR 211 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի սյանը, այնուհետև տապալել էլեկտրասյունը և բախվել է Մ. Ավետիսյան փողոցի թիվ 70/1 շենքի պատին՝ վնասելով նաև գազահաշվիչի երկաթե տուփը։ Ինչպես հայտնում է shamshyan.cm-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից ՝ հայտարարելով, որ իրեն լավ է զգում։ Մանրամասներն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր