00:00:00

Ապրիլի 17-ին կքննարկվի վարչապետի ընտրությունը

14:25, 12 ապրիլ 2018

Ապրիլի 17-ին ժամը 12-ին Ազգային ժողովի նիստում քննարկելու ենք վարչապետի ընտրության հարցը. այս մասին քիչ առաջ խորհրդարանականներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմինն արդեն հայտարարեց, որ իրենց թեկնածուն կուսակցության առաջնորդ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է, ում թեկնածությունը շաբաթ օրը կներկայացվի խորհրդի նիստին, ապա եթե խորհուրդը որոշի առաջադրել, երկուշաբաթի կառաջադրեն այդ թեկնածությունը: Հավելենք նաև, որ մի շարք նախաձեռնություններ, այդ թվում «Քաղաքացիական պայմանագրի» անդամների «Իմ քայլը» շարժումը ավելի վաղ հայտարարել են, որ պատրաստվում են քվեարկության օրը շրջափակել խորհրդարանի շենքը և թույլ չտալ պատգամավորներին ներկայանալ քվեարկության, քանի որ, ըստ օրենսդրության, եթե 2 անգամ խորհրդարանը չի կարողանում վարչապետ ընտրել, այն ցրվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր