00:00:00

Սոլակի գյուղապետարանի աշխատակիցը վարակվել է․ գյուղաապետարանը փակվել է. news.am

21:50, 20 մայիս 2020

Կոտայքի մարզի Սոլակ գյուղի համայնքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինչից հետո երկու օր է՝  գյուղապետարանը փակ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքապետ Էդգար Խաչատրյանը՝ նշելով, որ գյուղապետարանի բոլոր աշխատակիցները՝ այդ թվում ինքը ինքնամեկուսացվել են։ «Հիմա տնից ենք աշխատում, բոլոր մնացած աշխատողների ինքնազգացողությունը նորմալ է։ Պարետի որոշման համաձայն՝ ինքնամեկուսացվել ենք։ Եթե ինչ որ բան է պետք՝ թուղթ բան, տալիս ենք տնից»,- նշեց համայնքապետը։ Թե երբ կբացվի գյուղապետարանը, պարզ չէ։ Ընդհանուր առմամբ, գյուղում 3 վարակակիր կա, նրանց շփման շրջանակաը ինքնամեկուսացված է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր