00:00:00

Փաթեթները, որոնք կազմված են նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա, ՀԿԽԸ կամավորները հասցնում են շահառուների տներ

22:17, 20 մայիս 2020

Փաթեթները, որոնք կազմված են` հիմնվելով ՀՀ աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա, ՀԿԽԸ կամավորները հասցնում են շահառուների տներ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում եւ երկրում ամենամեծ կամավորական կազմակերպություն, ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում եւ բազմաթիվ համայնքներում, Covid-19 համավարակի տարածման առաջին իսկ օրվանից իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, սննդով եւ հիգիենիկ պարագաներով կաջակցի շուրջ 20 000 խոցելի անձի՝ հանրապետության ամբողջ տարածքում։ Մենք հպարտ են աջակցելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Քովիդ-19 համավարակի բռնկումից հետո ծայրահեղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համայնքներին՝ ամբողջ երկրում։ Հայկական Կարմիր խաչը կենտրոնանում է աջակցելու ամենախոցելի անձանց՝ ներառյալ տարցները, քրոնիկական հիվանդություններ եւ հաշմանդամություն ունեցող անձինք, եւ նրանց, ովքեր չենք կարող դուրս գալ տնից՝ նրանց հասցնելով սնունդ, հիգիենիկ պարագաներ, եւ օգնելով առօրյա գործերում։ Նրանք հոգեբանական աջակցություն են ցուցաբերում  մարդկանց այդ աննախադեպ իրավիճակում։ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, Կարմիր խաչի թիմերը կշարունակեն անհրաժեշտ աջակցություն տրամադրել այն մարդկանց, որոնք այս դժվարին ժամանակներում աջակցության կարիք ունեն, - նշեց Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Օլգա Ջումաեվան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր