00:00:00

ՀՀ նախագահը ստորագրել է «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը

23:56, 20 մայիս 2020 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, որով ընդլայնվում է արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը: Բոլոր պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա ստեղծվում է արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի զարգացնելու մասնակից պետությունների ներքին շուկաները և բարձրացնելու գրավչությունը՝ առևտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար: Այն կխթանի նոր ապրանքատեսակների ստեղծումը և կամրապնդի դրանց պատենտների իրավական պաշտպանության համակարգը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31