00:00:00

Ալեն Սիմոնյանը երկու հայց է ներկայացրել դատարան

19:53, 20 մայիս 2020

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իր կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իր անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Դրանք արդեն ընդունվել են վարույթ: «Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ: Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,- գրել է Ա.Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր