00:00:00

Ուսանողը փող չէ․ Դիմում՝ Փաշինյանին, Հարությունյանին, Մուրադյանին

19:55, 20 մայիս 2020

ԵՊԲՀ Ուսանողի Իրավունք ֆեյսբուքյան էջում հրապարալվել է դիմում ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարարին, ինչպես նաեւ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին, որոնքՈւսա ներկայացնում ենք ստորևէ․ Դիմում Հարգարժան պարոն վարչապետ, հարգարժան պարոն ԿԳՄՍ նախարար։ Սույն հայտարարությամբ մենք՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներս ցանկանում ենք դիմել ձեզ՝ ունկնդիրը լինելու ստեղծված իրավիճակի հետ կապված ԵՊԲՀ ուսանողների մոտ առաջացած խնդիրների։ 2020թ․ մարտի 16-ին ՀՀ կառավարությունը N298 որոշումով երկրում հայտարարեց արտակարգ դրություն։ Որոշում կայացվեց, որ ԵՊԲՀ-ում դասերը վերսկսվելու են առցանց տարբերակով։ Կրճատվեցին դասաժամերը, հանվեցին պրակտիկ պարապմունքները, ընտրվեց տվյալ պայմաններում դասավանդում իրականացնելու միակ հնարավոր եղանակը։ Բայց առցանց դասերը սկսվելուն պես ՝ որոշ ուսանողների մոտ առաջացան դժգոհություններ այն կապակցությամբ, որ կրթության մակարդակը ակնհայտորեն ընկել է, իսկ վարձերը մնացել են նույնը։ Դեռևս ապրիլ ամսվա վերջին, երբ հաստատվեցին վարձերի վճարման ժամկետները, և այն փաստը, որ վարձավճարների չափը մնացել է նույնը, ԵԲՊՀ շուրջ 1000 ուսանողների կողմից ԵՊԲՀ ռեկտորին ներկայացվեցին դիմումներ՝ խնդրանքով, որ կապված արտակարգ դրության և դասընթացների անցկացման նոր կարգի հետ՝ հնարավորության սահմաններում վերանայվեն ուսանողների վարձավճարները և կազմակերպվի քննարկվում այս հարցի շուրջ, որին կմասնակցեն նաև ուսանողները։ Այս դիմումները կա՛մ չունեցան արձագանք, կա՛մ մերժվեցին՝ առանց քննարկումների։ Բացի այդ, վարձերի նախնական ժամկետը հունիսի 25-ից տեղափոխվեց հունիսի 15-ը։ Մեր ձայնը ավելի լսելի դարձնելու համար, մենք՝ ԵՊԲՀ ուսանողներս, կազմակերպեցինք «ԵՊԲՀ ՈՒսանողի Իրավունք» շարժումը։ Բացվեց ֆեյսբուքյան էջ, կազմակերպվեցին քննարկումներ հասկանալու համար ուսանողության տարբեր զանգվածներին հուզող հարցերը։ Որոշվեց շարժման կարգախոսը՝ #ուսանողըփողՉի ։ Մեր պահանջները ձևակերպվեցին և ներկայացվեցին համընդհանուր դիմումի տեսքով՝ ուղղված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին։ Կից ներկայացնում ենք դիմումը։ ԵՊԲՀ-ի ռեկտոր բ.գ.դ. պրոֆեսոր Ա.Ա.Մուրադյանին նույն համալսարանի ուսանողների կողմից ԴԻՄՈՒՄ Հարգելի´ պարոն Մուրադյան, «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ Կառավարության 16.03.2020 N 298 և բարձրագույն կրթությունը հեռավար կարգով՝ առցանց կազմակերպելու պարետատան որոշումների հիման վրա ԵՊԲՀ-ում ուսուցումը կազմակերպվում է առցանց, իսկ նման պայմաններում, բնականաբար, ուսումնական տարում համալսարանի կանոնադրական նպատակների իրականացման նպատակով օգտագործվել են համալսարանի բյուջեով նախատեսվածից ավելի քիչ ֆինանսական միջոցներ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, որպես օրինակ՝ որակյալ բժշկական կրթությունից անբաժանելի են գործնական պարապմունքները, որոնցից, սակայն, ուսանողությունը սույն ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում չի օգտվել: Ճիշտ է, որ արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակով պայմանավորված ուսանողության սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից գործարկվել է 14-րդ հակաճգնաժամային միջոցառումը, սակայն այդ միջոցառման շահառուների քանակը շատ փոքրաթիվ է, քանի որ վերջինիս հիմքը ուսանողների առաջադիմությունն է և ոչ թե՝ սոցիալական ծանր դրությունը: Հիշյալ հանգամանքները ներպետական մի շարք բուհերում հաշվի են առնվել, և ուսանողների համար սահմանվել են առանձին վարձավճարի զեղչեր կամ հետաձգվել են վարձերի վճարման վերջնաժամկետները, իսկ մեր համալսարանում նմանատիպ արտոնություններ չեն տրամադրվել: ԵՊԲՀ-ում կարճ ժամանակահատվածում 3 որոշում փոխվեց, և վարձերի վճարման վերջնաժամկետ սահմանվեց ս.թ. հունիսի 1-ը, բացի այդ՝ ուսանողությունը տեղեկացվել է, որ վարձերը չվճարելու դեպքում կարգելվի նրանց մասնակցությունը հունիսին անցկացվելիք ստուգարքներին: Հայտնելով վերոգրյալի մասին և հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների համար ստեղծված անելանելի և անկանխատեսելի սոցիալական ծանր վիճակը՝ արդարացիորեն խնդրում ենք վերանայել մեր ուսման վարձավճարի չափերը (զեղչելով ուսանողների վարձերը այն չափաքանակով, որը վճարվել է կամ պիտի վճարվի (ամսեկան վճարման հնարավորութունից օգտվողների դեպքում) համալսարանին՝ այն հաշվարկով, թե որքան գումար չի ծախսվել ուսանողների՝ կանոնադրությամբ սահմանված լիարժեք ուսումնական գործընթացը կազմակերպելու համար) և դրանց վճարման վերաբերյալ Ձեր կողմից սահմանված վերջնաժամկետները: Կազմակերպվեց նաև առցանց ստորագրահավաք, որին 3 օրվա ընթացքում մասնակցեց 600-ից ավել ուսանող։ Շարժումը տարածվեց տարբեր առցանց հարթակներում։ Բազմաթիվ ուսանողներ տեղադրեցին #ուսանողըփողՉի շրջանակը իրենց ֆեյսբուքյան գլխավոր նկարների վրա՝ իրենց մասնակցությունը հայտնվելով շարժմանը։ Հրապարակվեցին բազմաթիվ գրառումներ, բարձրաձայնվեցին բազմաթիվ խնդիրներ։ Անգամ որոշ պարբերականներում հրապարակվեցին հոդվածներ շարժման մասին։ Վարձերի վճարման ժամկետը կրկին փոխվեց։ Այս անգամ հունիսի 15-ից տեղափոխվելով հունիսի 1-ը՝ զգուշացմամբ, որ չվճարելու դեպքում ուսանողին չի թույլատրվի մասնակցել ստուգարքներին։ Չնայած բարձրացված ձայների մեծ ալիքին, ուսանողները կրկին չստացան ոչ մի պատասխան համալսարանից (ռեկտորի պաշտոնական էլ. հասցեին ուղարկված դիմումից անցել է երեք օր)։ Ցանկանում ենք բարձրաձայնել ևս մի խնդիր։ ՀՀ-ում Covid-19-ի տարածումից հետո ԵՊԲՀ-ի բազմաթիվ ուսանողներ կամավոր հիմունքներով ներգրավվել են բուժական աշխատանքներում։ Արդեն երկու ամիս է, ինչ նրանք թողել են իրենց ընտանիքը, ընկերներին, հետաքրքրություններն ու հարմարավետ առօրյան, և վտանգելով սեփական կյանքը՝ օգնում են իրենց հայրենակիցներին և պետությանը։ Դրա հետ մեկտեղ, նրանք մասնակցում են իրենց դասերին։ Նրանց աջակցելու քաղաքականություն վարելու փոխարեն՝ համալսարանը ընձեռնեց նրանց ընդամենը մի առավելություն․ դասաժամերի 70%-ին ներկա լինելու պահանջը (որը գործում է բոլոր ուսանողների համար) նրանց դեպքում իջեցվեց մինչև 60%: Պարոն վարչապետ, պարոն նախարար, խնդրում և ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ մեր ձայնը լսելի դարձնելու գործում։ Մենք խորապես գիտակցում ենք, որ մեր երկիրը այժմ գտնվում է համաճարակի դեմ տարվող թեժ պայքարում, և Դուք առավել քան ծանրաբեռնված եք ստեղծված խնդիրներով, այդ իսկ պատճառով մենք չենք ակնկալում մեր խնդիրների հեքիաթային լուծումներ։ Ընդհակառակը, մենք պատրաստ ենք և ուզում ենք հանդես գալ խնդիրը լուծող մեխանիզմների առաջարկներով, որոնց միջոցով ամեն ուսանողի համար արդար կերպով կվերանայվի իր վարձավճարի չափը։ Միակ բանը, որ մենք ցանկանում ենք, այն է, որ մեր ձայնը լսելի լինի, որ մեր խնդիրները դրվեն քննարկման սեղանին։ Մենք չենք ուզում, որ բժշկական համալսարանի ուսանողը վախենա իր մայր բուհում պաշտպանել իր իրավունքները։ Մենք չենք ուզում, որ բժշկական համալսարանի ուսանողը կրթվի մի հաստատությունում, որտեղ գերագույն արժեքը փողն է։ #ուսանողըփողՉի Բժիշկ լինելը մասնագիտություն չէ Բժիշկ լինելը արժեք է...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր