00:00:00

Պետությունը 2000 քաղաքացու համար կազմակերպում է ծրագավորման անվճար դասընթաց

19:25, 20 մայիս 2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական նոր ծրագրի շրջանակում 2000 քաղաքացու կտա ծրագրավորման գիտելիքներ: Այս մասին հայտնեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը: «Ունենք կրթական խոշոր ծրագիր: Դրա նպատակն է կրթել քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն իրենց հմտությունները զարգացնել հենց ծրագրավորման ասպարեզում: Սակայն կորոնավիրուսի պատճառով վերաձևակերպեցինք հարցը, որ ժամանակ չկորցնենք: Եվ որոշեցինք, որ այն լինի հեռավար տարբերակով: 2 հազար անհատներ բավականին արդիական կրթական ծրագրերի միջոցով կրթվելու և իրենց հմտությունները զարգացնելու մեծ հնարավորություն կստանան»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց նաև, որ հետագայում քայլեր են ձեռնարկվելու, որ այդ մարդիկ կարողանան նաև իրենց աշխատանքի հարցը ճիշտ ձևով լուծել: Կրթական ծրագրին մասնակցելու ընտրության հարցում առաջնահերթություն կտրվի կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների՝ տուրիստական ոլորտի, հյուրանոցային տնտեսությունների աշխատակիցներին, որոնք կցանկանան իրենց հմտությունները մեծացնել թվային տեխնոլոգիաների մասով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր