00:00:00

Արայիկ Հարությունյանը հանդիպել է իր կուսակցությունից ընտրված պատգամավորների հետ

18:09, 20 մայիս 2020

«Այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ընտրված պատգամավորների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը: «Մեկ անգամ ևս շնորհավորելով Օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորություն ստանալու առթիվ՝ նրանց հետ քննարկել եմ վաղը՝ մայիսի 21-ին, նոր Խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորման հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների և դրանց լուծման շուրջ մեր՝ որպես Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունների, առաջիկա անելիքներին»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր