00:00:00

Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդել է նիստը հետաձգել

17:26, 20 մայիս 2020

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Հարգելի ընկերներ, լրագրողներ. Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Հաջորդ դատական նիստի օրվա եւ ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր