00:00:00

Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել

13:22, 20 մայիս 2020

«Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 19-ին բանակի փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի Հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների նախագծած ու արդիականացրած հարվածային անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ: Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում: Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր