00:00:00

Նալբանդյանը շարունակում է հարստանալ. «Ժողովուրդ»

13:35, 12 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ: Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 մլն 600 հազար դրամ եւ 70 հազար 700 եվրո: Մինչդեռ կարմրաթուշ Նալբանդյանը 2016 թվականին ունեցել է 12 մլն 140 հազար դրամ , 66 հազար 800 եվրո: Իսկ 2015-ին ԱԳ նախարարը հայտարարագրել էր, որ ունի 9 մլն 620 հազար դրամի, 63 հազար եվրոյի չափ դրամական միջոց: Նշենք, որ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը, որը կազմում է մոտ 1 մլն դրամ: Թե ինչպես է հաջողվում Նալբանդյանին նման արագությամբ հարստանալ, դեռեւս հայտնի չէ: Չնայած սրան՝ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը շարունակում է ձախողումներ գրանցել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր