00:00:00

Սեյրան Օհանյանն այս փուլում չի ցանկացել երեւալ. «Հրապարակ»

13:11, 12 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության լիդերներից յուրաքանչյուրը պատասխանատու է իր «ուղղության» համար. Պետրոս Մակեյանը բանակցում է «ՔՊ»-ի ու Նիկոլի հետ, Ալեք Ենիգոմշյանը` Զարուհու, Արմեն Մարտիրոսյանը` Սեյրան Օհանյանի ու ՕՐՕ-ի: Եվ, որքան էլ Մարտիրոսյանը պնդում է, թե չի հանդիպել Սեյրան Օհանյանին, մեր աղբյուրները պնդում են․ «Հանդիպել է, Սեյրանն այս փուլում չի ուզում երեւալ»: Պնդում են, որ հանդիպել եք Օհանյանի հետ՝ դիմեցինք Մարտիրոսյանին: «Չեմ հանդիպել»: Ալարո՞ւմ եք հանդիպել: «Ոչ, չեմ ալարում, պարզապես չեմ հանդիպում»: Ձեր վրա է այդ առաքելությունը դրված. գաղտնի՞ եք պահում: «Ես առաքյալ չեմ. չեմ ուզում՝ չեմ հանդիպում, չեմ կատարում իմ առաքելությունը»: Իսկ Հայաստանո՞ւմ է Օհանյանը, ասում են` Մոսկվայում տուն է կառուցում: «Հայաստանո՛ւմ է»: Բա ասում եք` չեք հանդիպում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր