00:00:00

Հորինված սուտ է. վարչապետը՝ Տիգրան Ավինյանի և Վիլեն Գաբրիելյանի վեճի մասին

18:42, 16 մայիս 2020 Քաղաքականություն

Օրերս մամուլում հրապարակումներ եղան, թե ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Այսօր վարչապետի մամուլի առցանց ասուլիսին լրագրողները հետաքրքվել էին նաև այս հարցով: Արդյո՞ք չկա կոնֆլիկտ համաճարակի վերահսկման եւ դեղերի փորձագիտության միջեւ: Ինչպիսի՞ն է դեղերի քանակի, որակի ու արդյունավետության վիճակը կոնկրետ այս վարակի հետ կապված: «Ներողություն եմ խնդրում, բայց այդ հարցից Կիկոսի մահը հիշեցի: Մամուլի գրած այդ շղթայի օղակն ուղղակի սուտ է: Հորինված, հնարված սուտ է, որը տեղի չի ունեցել: Իսկ հետո՞: Հետո տեղի է ունենում այն, որ հարցը հանվում է, որովհետեւ դրա հիմքում դրված տեղեկությունը սուտ է ու չի համապատասխանում իրականությանը»,-ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր