00:00:00

Նիկոլ Փաշինյանը հաստատեց մաքսանենգ ծխախոտի մասին Միքայել Մինասյանի հայտարարությունը

18:12, 16 մայիս 2020 Քաղաքականություն

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել, իբր, Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառել Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին վերաբերող հարցին, ըստ որի, նա մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է արտահանել։ «Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ն ապօրինություն թույլ չի տվել: Այդ արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր և փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել։ Այդ հարցով այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն», - ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31