00:00:00

Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին

17:51, 16 մայիս 2020 Քաղաքականություն

«Ես ասել եմ, որ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում։ Իրավական գործընթաց է ընթանում։ Իմ կնոջ և նրա եղբոր մասով ևս դատական պրոցեսի ընթացքում կարող եք ականատես լինել ճշմարտության բացահայտմանը։ Դա նաև պետք է զբաղվեն այլ երկրի իրավապահ մարմինները և բոլոր մեղավորներին պատժեն»: Առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց այստեղ կա մի նրբություն, որ ուզում եմ նշել։ Այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մամինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել, ոչ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ պայմաններ որևէ մեկի համար չեն ստեղծել։ Այդ արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեն երրորդ երկիր և դա փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել»,- նշեց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր