00:00:00

Ոստիկանությունը՝ փողոցներ փակելու վերաբերյալ հայտարարությունների մասին

00:53, 12 ապրիլ 2018

Քաղաքացիական շարժումների առանձին ներկայացուցիչների կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մայրաքաղաքում փակվելու են փողոցներ, շրջափակվելու են շենքեր, շինություններ: Նմանատիպ գործողություններն անխուսափելիորեն խոչընդոտ կհանդիսանան քաղաքացիների իրավունքների և կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Պարզաբանում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ուժով հավաքի անցկացումը չպետք է հանգեցնի այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման: Նույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է հավաքի մասնակցի պարտականությունը՝ չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը: Հիշեցնում ենք նաև, որ վերը նշված օրենքի 31-րդ հոդվածով սահմանված են հավաքի ղեկավարի իրավունքները և պարտականությունները, որոնք, ի թիվս այլոց, ներառում ենհավաքի ղեկավարի պարտականությունները՝հավաքի ընթացքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով, ինչպես նաև հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։ Կոչ ենք անում հավաքի մասնակիցներին անշեղ կատարել օրենքով նախատեսված պահանջները և թույլ չտալ հակաիրավական գործողություններ՝ խուսափելու համար դրանից բխող իրավական հետևանքներից: Միաժամանակ կոչ ենք անում հավաքի փաստացի կազմակերպիչներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և օրինավոր վարք, հավաքի վայրերում պարտադիր փոխգործակցել ոստիկանության ներկայացուցիչների հետ: Խաղաղ, առանց զենքի, բնականոն հավաքը կստանա ոստիկանության անվերապահ աջակցությունը, կերաշխավորվեն հավաքի բոլոր մասնակիցների՝ հավաքի ազատության իրավունքն ու անվտանգությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր