00:00:00

ՀՀԿ-ն հայտարարեց՝ թեկնածուն Սերժ Սարգսյանն է (տեսանյութ)

00:37, 12 ապրիլ 2018

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝ նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին կուսկացության ԳՄ անդամներն ամփոփել են և կարծիք են հայտնել Սարգսյանի 10 տարվա կառավարման վերաբերյալ, որոնք, ըստ նրա, մարտահրավերներով լի են եղել, նաև պետականաշինության, անվտանգության ամրապնդման տարիներ են եղել: «Դժվար է գնահատել նրա ներդրումները ՀՀ անվտանգության գործում»,-նշեց նա՝ հավելելով, որ եղել են նաև թերություններ, սակայն ակնհայտ է, որ այս 10 տարիների ընթացքում Հայաստանը դրականորեն շատ է փոխվել՝ մարդու կիրավունքների, արցախյան հարցի ինքնորոշման իրավունքի ամրապնդման առումով և այլն: Շարմազանովն ասաց, որ քննարկել են նաև կառավարության այս 1 ու կես տարվա գործունեությունը, շնորհակալություն հայտնել նրանց այս ընթացքի արդյունքների համար: ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ ավելի վաղ հանդիպել էին կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը: «Այսօր վերջապես ինստիտուցիոնալ առումով ՀՀԿ-ն սկսեց քննարկումները՝ ապագա վարչապետի հետ կապված: Կարող եմ ասել, որ քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթոնոլորտում, առանց բացառության ՀՀԿ ԳՄ բոլոր գործիչներն ընդունեցին այն առաջարկը, որ արվել էր նախօրեին, և մենք, որպես գործադիր մարմին, շաբաթ ՀՀԿ խորհրդի նիստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին: Կարծում եմ՝ պարզ է, թե ով է լինելու վերչապետի մեր թեկնածուն, այլ անուններ չեն էլ եղել: Մենք բոլորս միահամուռ վստահում ենք մեր նախագահին, և պարոն Կարեն Կարապետյանի առաջարկը դրական արձագանք է գտել բոլորիս կողմից, բայց քանի դեռ մենք խորհրդի նիստ չենք արել և պաշտոնապես որոշում չունենք, դե յուրե պաշտոնական որոշումը կներկայացնենք շաբաթ օրը: Բացի Սերժ Սարգսյանից այլ անուն չի էլ եղել»: https://www.youtube.com/watch?v=njqJOQcV0yQ&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր