00:00:00

Գրպանահատություն թիվ 42 երթուղու ավտոբուսում

00:11, 12 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 7-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1970 թ. ծնված Լուսինե Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.00-ին, թիվ 42 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ և նույնականացման քարտը: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ապրիլի 10-ին, ժամը 12.00-ին, Սաֆարյան փողոցի թիվ 2/2 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Աղվան Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր