00:00:00

ՍԱՊԾ-ի պարզաբանումը

23:46, 11 ապրիլ 2018

ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  2016 և 2017  թվականների գործունեությունն ուսումնասիրելու արդյունքում արձանագրված խնդիրներն առնչվել են օրենսդրական դաշտում առկա բացերին (որոնք համակարգային են) և կիրառված ընթացակարգերին: Ծառայությունը Պալատի հետ քննարկել է արձանագրված յուրաքանչյուր դեպք. ներկայացվել են ինչպես խնդիրների առաջացման պատճառներն ու օրենսդրական առանձնահատկությունները, այնպես էլ նշվել են դրանք վերացնելու ուղղությամբ ներդրված մեխանիզմներն ու իրականացվող  ծրագրերը: ՍԱՊԾ կողմից տրված հիմնավորումների ու պարզաբանումների համառոտ տարբերակը կցված է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Արձանագրված մի շարք խնդիրներ եղել են Ծառայության ուշադրության կենտրոնում դեռևս 2017 թվականին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվել են ծրագրեր, որոնք վերաբերում են սահմանային վերահսկողության ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը, նմուշառման գործընթացի կատարելագործանն ու լաբորատոր կարողությունների զարգացմանը,  տրվել են մի շարք թվային լուծումներ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի, ռիսկերի էլեկտրոնային հաշվիչի, փորձաքննությունների համար լաբորատորիաների ընտրության ավտոմատացված ծրագրի միջոցով ապահովելով թափանցիկությունն ու վերահսկելիությունը, նախաձեռնվել է սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման գործընթացը, ռիսկերի գնահատման արդիականացված համակարգը, նախատեսվել են մոնիթորինգային ծրագրեր: Բացի այդ, 2017 թվականին իրականացվել են են կառուցվածքային փոփոխություններ՝ ձևավորելով նոր ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են նշված մեխանիզմները ներդնելու և կիրառումն ապահովելու համար: Այս ամենի արդյունքում ներկայումս նվազագույնի են հասցվել վերահսկողության գործընթացում հնարավոր ռիսկերը, և արդեն բացառված են մի շարք անհամապատասխանություններ: (Միայն 2018 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է վերահսկողական ավելի քան 200 միջոցառում սննդի շղթայի օպերատորների մոտ, սահմանային հսկողության շրջանակներում՝ հայտնաբերվել է խախտման, այդ թվում և՝ փաստաթղթային, շուրջ 50 դեպք. միայն լաբորատոր փորձաքննությամբ վտանգավոր  ճանաչված և կասեցված թռչնամիսը կազմել է շուրջ 60 տոննա, որը հետ է արտահանվել): Այս աշխատանքները շարունակական են. ՍԱՊԾ-ն մի շարք ծարգրեր է իրականացնում՝ սննդամթերքի անվտանգության մակարդակը բարելավելու և սպառողների պաշտպանվածությունն ապահովելու համար: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր