00:00:00

ՀՔԱՎ: Հայտարարություն․ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք Արաբկիրի զինվորական կոմիսարիատում

22:52, 11 ապրիլ 2018 Իրավական

Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 11-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված Մաքս Վարժապետյանի անձնական էջից տեղեկացանք, որ նրան Արաբկիրի զինկոմիսարիատում այսօր առաձնացրել են սենյակում, նրանից վերցրել են հեռախոսը, սպառնացել են, որ անձնական տվյալները կվերցնեն: Ավելին՝ առանձին սենյակ տեղափոխելուց հետո Մաքս Վարժապետյանին վիրավորել են՝ ասելով, որ «իր եւ իր ընկերոջ նմաններին պետք է վառել, փրթել, քանի որ նրանք ազգին հակառակ և ի վնաս են ծառայում» եւ միայն դրանից հետո են թույլ տվել դուրս գալ սենյակից: Մաքս Վարժապետյանը զինկոմիսարիատ է գնացել իր ընկերոջ հետ՝ նրան ուղեկցելու համար: Նրա ընկերը ներկայացել է զինկոմիսարիատ՝ հայտնելու համար իր սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության մասին: Մինչ այդ՝ 2018 թվականի ապրիլի 9-ին, երբ նրա ընկերը կանչվել է զինվորական կոմիսարիատ, նա ընկերոջը կրկին ուղեկցել է այնտեղ:  Զինկոմիսարիատի աշխատակիցը, առանց ներկայանալու՝ պահանջել է նրանից հանձնել անձնական իրերը և անձնագիրը: Այնուհետեւ զինկոմիսարիատի աշխատակիցները նրան եւ ընկերոջը սկսել են ծաղրել եւ ի պատասխան քաղաքացու հարցին, թե որ կանոնակարգի համաձայն պետք է անձնական իրերը հանձնվեն, նրանց ասել են. «ախպերս կասկածելի եք թվում, համ էլ սա հասարակական վայր ա։ Չորեքշաբթի կգաս հարցերիդ կպատասխանենք»: Բացի դրանից՝ ծաղրելով հարցրել են. «էդ սումկեքիդ մեջ ռումբ ե՞ք բերել, որ տրաքացնեք մե՞զ, տեռորիստ ե՞ք։ Հըլը սաղ հանձնեք նոր մտեք ստուգվելու»: Իսկ քաղաքացի Մաքս Վարժապետյանը նշված հարցն ուղղել է զինկոմիսարիատի աշխատակիցներին, քանի որ նկատել է, որ մյուս բոլոր քաղաքացիները ազատ մուտք են գործել զինկոմիսարիատ, եւ ոչ ոք չի վերցրել նրանց անձնական իրերը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է նման վերաբերմունքը Մաքս Վարժապետյանի նկատմամբ եւ գտնում է, որ զինկոմիսարիատի աշխատակիցների նման գործողությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր