00:00:00

Սննդի շղթայում ընդգրկված 5 աշխատակիցների աշխատանքն արգելվել է

22:21, 11 ապրիլ 2018

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես արգելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Խաչիկ Եգորյանի հացի արտադրամասի՝ սննդի շղթայում ընդգրկված 5 աշխատակիցների (հացթուխներ, վաճառողներ) աշխատանքը, քանի որ նրանք չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Վերջիններիս աշխատանքային գործունեությունը կվերականգնվի միայն նրանց՝ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելուց և սանիտարական անձնագրեր ձեռք բերելուց հետո: Վերահսկիչը նաև վերացրել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող Ա/Ձ Կառլեն Արամյանին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը, քանի որ այնտեղ կատարվել են տրված բոլոր հանձնարարականները, նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները շտկվել են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր