00:00:00

Հայտնի է Յուվեցի Կարոյի փեսայի մահվան պատճառը

20:59, 11 ապրիլ 2018

Նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի մահվան իրական պատճառն արդեն հայտնի է: «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը՝ կիսագնդերի հարփորոքային շրջանների իշեմիկ ինսուլտը։ Գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 27-ին Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել էր Գոռ Առաքելյանի դին, ով հանրության շրջանում առավել հայտնի է որպես ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա: Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանն ընդամենն ամիսներ առաջ է քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել: Նա 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 2014թ. մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում հնչած կրակոցների գործով։ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքի մոտ վեճի էր բռնվել` իր ավտոմեքենայի ճանապարհն իրենց ավտոմեքենան կայանելով փակած Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ: Վեճն ավարտվել էր կրակոցներով, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել ոչ միայն Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, այլև պատահական անցորդները։ Արարքի համար Գոռ Առաքելյանին սպանության փորձ կատարելու մեղադրանք էր առաջադրվել, որն ավելի ուշ վերաորակվեց ավելի մեղմ մեղադրանքով: Իսկ վիճաբանության մյուս կողմին` Ներսես Մելքոնյանին և Վալերիկ Հովհաննիսյանին, խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել: Սակայն 2017թ. Մայիսին հայտնի դարձավ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանին:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր