00:00:00

Օրենքով գող «Զապը» միացե՞լ է Գուլիի թշնամիների հետ

21:21, 27 փետրվար 2018 Իրավական

Ինչպես հայտնի է դարձել, թուրքական ոստիկանությունը դուրս է եկել անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին «օրենքով գող» Դավիդ Ալխանաշվիլիին սպանողների հետքի վրա, ով առավել հայտնի է որպես Դաթո Պանկիսկի։ Պարզվել է, որ տվյալ հանցագործության կատարողները Հայաստանի քաղաքացիներ են եղել։ Ալխանաշվիլիի սպանության ենթադրյալ կազմակերպիչը համարվում է «օրենքով գող» Անդրանից Սողոյանը, առավել հայտնի որպես Լեննականցի Զապ, ով գործել է Շաքրո Մոլոդոյի եղբորորդու՝ «օրենքով գող» Դաթո Օզմանովի «պատվերով», ում 2011 թվականին, Բելգիայում, մի քանի գործող և ապագա «օրենքով գողեր», քիչ էր մնացել մորթեին նրան Օնիանիի գորոծվ «քսիֆի» տակ ստորագրության համար։ Հայտնի է, որ Օնիանիի և Ջանգվելաձեի կողմնակիցներին, որոնց թվում էր նաև Պանկիսկին, Զապի հետ կոնֆլիկտից հետո միացան նաև հայ «օրենքով գողերը». Ալոն, Սամոն, Աֆոն, Կոնչոն, ովքեր Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիա էին արտաքսվել՝ պաշտոնական Երևանի կամքը չկատարելու համար՝ Էրեբունիի շրջանի ոստիկանական բաժանմունքը գրաված ֆիդայինների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Զապն ու նրա շրջապատը, ովքեր սատարել էին ադմինիստրացիայի գաղտնի պահանջին, ծեծի էին ենթարկվել վերոնշյալ գողերի կողմից և զրկվել էին գողական կոչումներից։ Հիմնվելով այն բանի վրա, որ զոհված Ալխանաշվիլին բնիկ չեչեն էր, լուրեր սկսեցին տարածվել նրա սպանության մեջ Գուլիի մասնակցության մասին, ադրբեջանական «օրենքով գող» Նադիր Սալիֆովի, ով այդ ընթացքում տարաձայնություններ ուներ չեչենների հետ, մասնավորապես «օրենքով գող» Ազիզ Բատուկաևի հետ։ Սակայն Գուլին, ի տարբերություն Օզմանովի, Պանկիսկիին սպանելու ոչ շարժառիթ ուներ, ոչ էլ պատճառ անել դա Ստամբուլում, միակ տեղում, որտեղ Գուլին, ով միջազգային հետախուզման մեջ էր, իրեն ապահով էր զգում։ Գաղտնիք չէ, որ առանց այն էլ Գուլին թուրքական ոստիկանության ուշադրության տակ է գտնվում, որը գրեթե ամեն շաբաթ անանուն հաղորդագրություններ է ստանում Գուլիի տանը իբր պահվող զենքերի պահեստների, առևանգված գերիներին պահելու զնդանների և այլնի մասին։ Իր վրա մահափորձ կատարած ադրբեջանցիների դեմ ցուցմունք տալու Գուլիի հրաժարվելու պատճառով, բոլոր նրանք, ներառյալ մաքսային ծառայության նախկին գնդապետ Նամիկ Ջանիևի հարազատ եղբայրը՝ Ռովշանը և «օրենքով գող» Խաջի Բեյլագանսկին ազատ էին արձակվել։ Կալանավորվածների մոտ Գուլիի տան մանրամասն նախագծի առկայությունը նրանք բացատրել էին այդ տունը գնելու ցանկությամբ, որը սակայն վաճառքի հանված էլ չէր։ Ինչպես և սպասվում էր, Նամիկի ազատվելուց հետո Գուլիին մեկուսացնելու ջանքերը միայն ակտիվացան։ Ըստ իրազեկ աղբյուրի՝ անցյալ շաբաթ Օզմանովի միջնորդությամբ տեղի են ունեցել Զապի և Ռովշանի քեռու տղայի՝ Զաուր Ահմեդովի բանակցությունները, ով նրա բիզնեսն է ժառանգել և խոստացել է Գուլիից արյան վրեժ լուծել։ Չի բացառվում, որ Պանկիսկիին հաջողությամբ վերացնելը թույլ է տվել Զապին Գուլիին վերացնելու «պատվեր» ստանալ ։ Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր