00:00:00

ԵՊՀ կոչը՝ ուսանողներին

20:00, 11 ապրիլ 2018

Հաշվի առնելով ԵՊՀ  մոտ երկու տասնյակ ուսանողների վերջին օրերի քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը, հայտարարում ենք. 1.      ԵՊՀ-ի համար, մի շարք այլ արժեքների հետ մեկտեղ, բարձրագույն արժեքներ են Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մշակույթը, քաղաքացիական բարոյականությունը: 2.      Մենք ձգտում ենք նպաստել ժողովրդավարության հաստատմանը, աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիների ազատ ինքնադրսևորման և ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը: Մենք համոզված ենք, որ. 1.      Քաղաքացին պետք է ապրի իրավական պետությունում՝ իր բոլոր դրսևորումներով, 2.      Օրենսդրությունը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և չափավոր, 3.      Չպետք է լինի խտրականություն, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված սոցիալական, ունեցվածքային կամ դասային կարգավիճակի վրա, 4.      Երկրի բարձրագույն արժեքը  քաղաքացին է: Միաժամանակ վստահ ենք, որ նշված գաղափարներն իրագործելի են իրավական հարթության մեջ, քանզի մեր երկրում գործում է Սահմանադրությունը և առկա է կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող իրավական բազան: Գիտակցելով այդ ամենը և առաջնորդվելով գործունեության նպատակաուղղվածությամբ և տրամաբանությամբ,  կոչ ենք անում ԵՊՀ ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր