00:00:00

Պուտինը Հայաստանին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առիթով

18:25, 08 մայիս 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին եւ քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատամարտում իրենց խիզախությամբ եւ թիկունքում անձնվեր աշխատանքով օգնեցին նացիզմի դեմ Հաղթանակին, որը դարձավ մեր ընդհանուր մեծագույն ձեռքբերումը: «Ներկայիս սերունդների սրբազան պարտքն է հավիտյանս պահպանել նրանց մասին հիշողությունը, ովքեր անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով պաշտպանեցին հայրենի հողի ազատությունը, ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատել մեր թանկագին վետերաններին»,- նշել է Վլադիմիր Պուտինը: Նա հիշեցրել է Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերաշարադրելու, նացիստների եւ նրանց հանցակիցների կողմից գործած անմարդկային հանցագործությունները ճերմակեցնելու ու մոռացության մատնելու ցանկացած փորձին վճռականորեն դիմակայելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ հայրերի եւ պապերի սխրանքի մասին ընդհանուր հիշողությունը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության կառուցողական զարգացմանը, ինչպես նաեւ գործընկերային փոխգործակցությանը ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու գործում, այդ թվում՝ այնպիսի, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է: Նա Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին, պարտիզաններին եւ թիկունքի աշխատավորներին փոխանցել է երախտիքի անկեղծ խոսքեր եւ քաջ առողջության, բարեկեցության եւ երկարատեւ ապրելու մաղթանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր