00:00:00

7.4 միլիարդ եվրո է ներգրավվել պատվաստանյութերի համընդհանուր հասանելիության համար․ ԵՄ

18:15, 08 մայիս 2020 Աշխարհ

Եվրոպական հանձնաժողովը Coronavirus Global Response նվիրատվության միջոցառման շրջանակներում արձանագրել է 7,4 միլիարդ եվրոյի (8 միլիարդ դոլար) նվիրատվության խոստում՝ ամբողջ աշխարհում դոնորների կողմից: Այս թիվը ներառում է նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից տրված 1,4 միլիարդ եվրոյի խոստումը: Միջոցառման նպատակն է հավաքել նշանակալի միջոցներ` կորոնավիրուսի դեմ ախտորոշման, բուժման և պատվաստանյութերի համատեղ զարգացումն ու համընդհանուր տեղակայումը ապահովելու համար: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Այսօր աշխարհն արտասովոր միասնականություն ցուցաբերեց՝ հանուն ընդհանուր բարօրության: Կառավարություններն ու համաշխարհային առողջապահական կազմակերպությունները միավորեցին իրենց ուժերն ընդդեմ կորոնավիրուսի: Նման հանձնառությամբ մենք գտնվում ենք բոլորի համար պատվաստանյութ մշակելու, արտադրելու և տեղակայելու ուղու վրա»: Նվիրատվության մարաթոնը շարունակական կլինի: Նախաձեռնությունը պատասխան է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և առողջապահական ոլորտի մի խումբ դերակատարների գլոբալ համագործակցության կոչին՝ հանուն կորոնավիրուսի դեմ առողջապահական նոր տեխնոլոգիաների արագացված մշակման, արտադրության և հավասար գլոբալ հասանելիության ապահովման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր