00:00:00

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից դուրս կբերի երկու Patriot հրթիռային մարտկոցներ եւ մի քանի կործանիչներ

16:50, 08 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից երկու Patriot հրթիռային մարտկոցներ եւ մի քանի կործանիչներ դուրս կբերի՝ նավթի արդյունահանման պատճառով թագավորության եւ Թրամփի վարչակազմի միջեւ հարաբերությունների լարվածության ֆոնին: Ամերիկացի պաշտոնյայի վկայակոչելով՝ AP-ն հայտնում է, որ դուրս են բերվելու երկու մարտկոցներ, որոնք պահպանում էին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, ընդ որում՝ որոշվել է Patriot-ի երկու մարտկոց թողնել Սաուդյան Արաբիայի անապատում Սուլթանի Արաքայազն ավիաբազայում՝ ՀՕՊ այլ համակարգերի եւ ռեակտիվ կործանիչների հետ միասին: Այս որոշմամբ Սաուդյան Արաբիայում ամերիկյան ներկայությունը կրճատվում է ընդամենը մի քանի ամիս հետո այն բանից, երբ Պենտագոնը սկսեց այնտեղ մեծացնել ռազմական հզորությունը Իրանի կողմից սպառնալիքներին հակազդելու համար: Սաուդյան Արաբիայից կհեռանան նաեւ մոտ 300 ամերիկացի զինծառայողներ:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Patriot համակարգեր է ուղարկել Իրաք՝ ամերիկյան եւ դաշնակցային զորքերին պաշտպանելու համար, որոնք այս տարվա սկզբին ենթարկվել էին հրթիռակոծության: Բանակը համակարգերի սահմանափակ քանակություն ունի, եւ դրանք սովորաբար տուն են վերադարձվում արդիականացնելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս որոշումը մեկնաբանելիս նշել է, որ «սա ոչ մի ընդհանուր բան չունի Սաուդյան Արաբիայի հետ: Անկեղծ ասած, սա ավելի շատ կապ ունի մյուս երկրների հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր