00:00:00

«Ուկրաինան հարկավոր է դուրս բերել ճահճից», Սաակաշվիլին մեկնաբանել է իր նշանակումը

15:11, 08 մայիս 2020 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում իր նշանակումը՝ զուգահեռ գնահատելով երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ աշխատելու հեռանկարները: «Ուկրաինան հարկավոր է դուրս բերել ճահճից, իսկ դա կարող է անել միայն նախագահը, որը գող չի եղել և երբեք չի դառնա (ես համոզված եմ, որ նախագահ Զելենսկին հենց այդպիսին է) և որն Ուկրաինայի պատմության մեջ իր ժողովրդի և յուրաքանչյուր ուկրաինացու համար ինչ-որ բան անելու հավակնություն ունի»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր է առավելագույնս օգնություն ցուցաբերել Զելենսկիին ՝ հաշվի առնելով իր հաջողություններն ու ձախողումները: Սաակաշվիլին ընդգծել է, որ Ուկրաինայի ղեկավարը պատրաստ է «ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել», ինչից շատերը փորձում են հեռու պահել նրան, և դրանցից մեկը հենց իր նշանակումն էր:
Գործադիր կոմիտեի նորանշանակ ղեկավարն ընդգծել է, որ հիմնական աշխատանքը հիմա է սկսվում և հույս է հայտնել, որ արդյունավետ աշխատանք կունենա Գերագույն ռադայի, ժողովրդի և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր