00:00:00

Վրաստանը նախատեսում է զբոսաշրջիկներին ընդունել կորոնավիրուսից ազատ «կանաչ գոտիներում»

14:29, 08 մայիս 2020 Աշխարհ

Վրաստանը նախատեսում է զբոսաշրջիկներին ընդունել «կանաչ գոտիներում», որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի Տուրիզմի ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: Վրաստանի կառավարությունը ներկայացրել է տուրիզմի գործարկման հակաճգնաժամային ծրագիր, որի աշխատանքն արդեն 2 ամիս ամբողջությամբ դադարեցված է համավարակի պատճառով: Սպասվում է, որ հունիսի 15-ից կբացվի ներքին տուրիզմը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի ճանապարհորդների ընդունել արտասահմանից: «Ինչ վերաբերում է, այսպես կոչված, կանաչ գոտիներին, սա առանձին նախագիծ է, որի հայեցակարգի համաձայն՝ ամբողջ երկրի մասշտաբով լրացուցիչ շեշտադրումներ են կատարվում գոտիների վրա, որոնք կորոնավիրուսից ամբողջությամբ պաշտպանված են: Մեր հյուրանոցների մեծամասնությունն արդեն այդպիսի փորձ ունի: Սա միջազգային մասշտաբներով կոնկրետ առավելություններ է տալիս»,- նախագիծը ներկայացնելուց հետո ասել է Կվրիվիշվիլին: Նա նշել է, որ առաջին «կանաչ գոտիներից» մեկը կարող է դառնալ Աջարիան: Կորոնավիրուսի համաճարակը չի տարածվել այս բարձրլեռնային տարածաշրջանում: Տուրիստական գերատեսչության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ Աջարիայի հյուրանոցներն առանձնացվել էին որպես կարանտինային գոտիներ: Կվրիվիշվիլին կարծում է, որ սա օգնել է դրանց մեջ ներդնել անվտանգության լուրջ ստանդարտներ, որոնք կարող են ճանապարհորդներին երաշխավորել, որ հանգստանալիս վարակման վտանգի ենթակա չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր