00:00:00

55 գիշեր է պահանջվել «Գահերի խաղի» էպիկական ճակատամարտի նկարահանումների համար

03:57, 12 ապրիլ 2018 Ժամանց

Ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցով ցուցադրվող «Գահերի խաղ» սերիալի ստեղծողներն ավարտել են էպիկական ճակատամարտի նկարահանումները, որոնց վրա ծախսվել է 55 գիշեր: Ինչպես նշում է metro.co.uk-ը, սերիալի նախորդ մասերում տեղ գտած ճակատամարտերի տեսարաններն այն աստիճան տպավորիչ ու անթերի են եղել, որ նկարահանողները 8-րդ եթերաշրջանի՝ վիշապների մասնակցությամբ գլխավոր պատերազմը պետք է ոչ պակաս ազդեցիկ ու մասշտաբային դարձնեին: «Այսքանով ամեն ինչ ասված է. 55 գիշեր անընդմեջ, 11 շաբաթ, 3 տեղանք: Ավելի մանրամասն ինֆորմացիա չեք իմանա»,- այսպես էր մեկնաբանել հրապարակումը ռեժիսորի օգնականը: Իսկ նկարում ներկայացված էր սերիալի պրոդյուսերների երախտագիտական նամակը՝ ուղղված նկարահանող խմբին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր